Չորեքշաբթի Անկարայում տեղի կունենա Թուրքիայի եւ Հունաստանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Նիկոս Դենդիասի հանդիպումը:
Քննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները, մասնավորապես Արեւելյան Միջերկրականի եւ Էգեյան ծովի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումները, ինչպես նաեւ ներգաղթյալների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու եւ աջակցություն ցուցաբերելու մեջ: