1703 թվականին կառուցված եկեղեցու կողքին եղել է Կավարտ գյուղը, իսկ այժմ ո՛չ եկեղեցին կա, ո՛չ էլ գյուղը: Տեղացիները մինչ օրս շահագործած հանքի «արդյունքներն են վայելում»: Հին տերերը չկան, նորերն էլ պատասխանատու չեն: Հերթը Գեղանուշինն է:
Կապանից ներկայիս Կավարտ թաղամաս բարձրանալու ճանապարհին՝ աջ կողմում, մեծ խոռոչ է. հանքը շահագործել ու թողել են: Կավարտի այս հանքը ոսկի-բազմամետաղային հանքավայրի երակներից մեկն է, որն էլ շահագործումից հետո բնապահպանական աղետների աղբյուր է. բաց հանքը հարուստ է տարբեր մետաղներով, որն էլ, ջրերին խառնվելով, հասնում է մինչեւ Կապան քաղաքով հոսող Ողջի գետը, իսկ անձրեւային օրերին այն էլ ավելի վտանգավոր է: Սրա մասին շատ է խոսվել, թեեւ ապարդյուն:
Կավարտի լքված հանքի, արդյունաբերական Կապան համայնքի, շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ու հանքը փակելուց հետո ընկերությունների խոստումների մասին՝ մուլտիմեդիա պատմությամբ։

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։