Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ:
Պատժամիջոցները կգործեն, երբ Անկարան փորձի ագրեսիվ վարքագիծ դրսեւորել Արեւելյան Միջերկրականում կամ մեկ այլ տարածաշրջանում:
«Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական եւ հստակ դիրքորոշում ընդունի Թուրքիայի նկատմամբ: Եվրոպան իրավիճակի սրացման չի ձգտում, բայց պաշտպանում է իր շահերը»,- ասել է Կլեման Բոնը:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է նաեւ, որ Թուրքիան պետք է ընտրի՝ գնալ փոխզիջումների ճանապարհո՞վ, թե՞ հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, եւ այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքելու: