ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա:
Նա ընդգծել է, որ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտունակության բարձրացման հարցերով:
Փաշինյանը նշել է, որ Արցախի անվտանգությունը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը: