Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը բավականաչափ ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար:
«Մենք արդեն ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել միջուկային գործարքի շուրջ, իսկ այնուհետեւ Վաշինգտոնին ցույց ենք տվել իր տեղը»,- շեշտել է Ռոհանին Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում:
Նա իրանցիներին հորդորել է չվախենալ Վիեննայի բանակցություններից:
«Որոշ ուժեր Իրանում խոր ապրումներ ունեն, որ բանակցությունները շուտով կավարտվեն, պատժամիջոցները կվերացվեն, եւ իրենք խնդիրներ կունենան (նախագահական) ընտրություններում»,- հավելել է նա: