Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Բելառուսը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր եւ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում դաշնակից, ինչպես նաեւ Ադրբեջանի մտերիմ երկիր, կարող է կարեւոր դեր խաղալ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումների հաստատման հարցում»- ընդգծել է Ալիեւը։։
Ալիեւի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը լիակատար աջակցում է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։