ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը չի ուրախացնում Ռուսաստանին:
Ռյաբկովը նշել է, որ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է:
Փոխարտգործնախարարը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ եւ բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը առաջին անգամ Դոնբասում թուրքական ԱԹՍ-ներ է օգտագործել: