Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հայտնել է, որ «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչեւ մայիսի 31-ն է:
«Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է»,- ընդգծել է Ավանեսյանը:
Նա հավելել է, որ նախարարությունն այժմ հանրության շրջանում պատվաստանյութերի եւ պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման քայլեր է անում:
Ամերիկյան Սննդի եւ դեղորայքի վարչությունը, Դեղերի գրանցման եվրոպական գործակալությունը եւ ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ:
Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջեւ պատճառահետեւանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երեւանում, թե ՀՀ մարզերում: