2017 թվականին համայնքների խոշորացումից հետո Լոռու մարզի Մեծ Այրում եւ Փոքր Այրում գյուղերն Ախթալա խոշորացված համայնքի կազմում են։ Երկու գյուղերում միասին 1224 մարդ է ապրում, որից մոտ 1000-ը՝ Մեծ Այրումում։
Այրումի հիմնական բնակիչները 1988-ին Բաքվից, Սումգայիթից, Գանձակից տեղահանվածներն են։ Արցախյան պատերազմի ընթացքում գյուղը բնակեցվել է նաեւ շահումյանցիներով։ 44-օրյա պատերազմի առաջին օրերին եւ դրանից հետո Այրում են եկել պատերազմից տուժած բազմաթիվ ընտանիքներ, որոնց մեծ մասն արդեն վերադարձել է։
Մեծ Այրումի վարչական ղեկավար Գայանե Ալավերդյանը նշել է, որ ներկայում ամբողջ համայնքի (Ախթալա) բնակավայրերում միասին 27 արցախցի է ապրում։ Արցախահայության աջակցության պետական ծրագրերից բացի՝ այս ընթացքում նրանց օգնել են Հայկական Կարմիր խաչ, «Հայկական կարիտաս» կազմակերպությունները, Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն, եկեղեցին, անհատներ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։