Վիեննայում այսօր վերսկսվել են 2015-ին կնքված Իրանի միջուկային համաձայնագրի ճակատագրին վերաբերող բանակցությունները։ Ինչպես նախորդ շաբաթ, այս անգամ եւս բանակցությունները միջնորդավորված բնույթ ունեն։
Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները դարձյալ իջեւանել են Վիեննայի տարբեր հյուրանոցներում: Կողմերի հետ պարբերաբար շփվում են ԵՄ եւ բանակցային ձեւաչափին մասնակցող մյուս պետությունների պատվիրակները։ Մասնակիցները բանակցությունների առաջին փուլը կառուցողական են որակել։
Բանակցությունների մեկնարկից օրեր առաջ պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ուրանի հարստացման ծավալները հասցնում է 60%-ի։
Այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հարկ եղած դեպքում այդ ցուցանիշը կհասցվի 90 %-ի։
Վիեննայի բանակցություններին մասնակցում են նաեւ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները։