Ըստ The Daily Mail-ի՝ Պենտագոնի Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության (DARPA) գիտնականները միկրոչիփ են ստեղծել, որն օրգանիզմում հայտնաբերում է կորոնավիրուսը՝ նախքան դրա ախտանիշների ի հայտ գալը:
Պարբերականը նշել է, որ այս փաստից պետք չէ ահաբեկվել ու մտածել, թե պետական գերատեսչությունները դրա միջոցով հետեւելու են քաղաքացիներին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները «60 րոպե» հաղորդաշարի եթերում հավաստիացրել են, որ Պենտագոնը չի ծրագրում նման քայլերի դիմել:
«Չիփը տեղադրում եք ձեր մաշկի տակ, ու այն ձեզ հուշում է՝ ինչ քիմիական ռեակցիաներ են կատարվում ձեր օրգանիզմում»,- ասել է Պենտագոնի մասնագետը:
Գիտնականները չիփը համեմատել են «սարքի ցուցիչ» լամպի հետ եւ բացատրել օգտվելու եղանակը: Ստացվում է ազդանշան, այնուհետեւ չիփն ինքնուրույն վերցնում ու տեղում ստուգում է արյունը:
«Այդ տեղեկությունը հնարավոր է ստանալ 3-5 րոպեում: Ախտորոշման եւ բուժման ժամկետը կրճատելով՝ դուք խոչընդոտ եք ստեղծում վարակի դեմ»,- մեկնաբանում է DARPA-ի նախկին աշխատակից, պաշտոնաթող գեներալ Մեթ Հեփբերնը:
Գիտնականները մշակել են նաեւ դիալիզի սարքին կցված հեղափոխական ֆիլտր, որն ընդունակ է անհապաղ ոչնչացնելու վիրուսները: