- Ըստ գերմանական Deutsche welle (Գերմանական ալիք) պարբերականի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերթը հայտնել է, որ Անգելա Մերկելը պատվաստվել է Գերմանիայում միայն 60-ից բարձր տարիքի մարդկանց համար հասանելի բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca-ով:
66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում՝ հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայում «մասնագիտացած» է բացառապես AstraZeneca-ի պատվաստմամբ, եւ որտեղ օրական շուրջ 3000 մարդ է պատվաստվում:
Անգելա Մերկելը շնորհակալութուն է հայտնել պատվաստման աշխատանքներին եւ պատվաստումների քարոզարշավին մասնակցողներին:
«Պատվաստումը համավարակի հաղթահարման բանալին է»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը: