ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։
«Մարդկային զրկանքները եւ մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձեւով պատկերելու միջոցով եւս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը եւ բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- նամակում նշել է դեսպան Մարգարյանը։