Կաստրոների կառավարման դարաշրջանը Կուբայում մոտենում է ավարտին։
Կուբան ավելի քան 60 տարի առաջնորդած հեղափոխական Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրը՝ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար 89-ամյա Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ հրաժարվում է կառավարման լծակներից:
Ըստ կուբայական Granma կուսակցական պարբերականի՝ Կուբայի կոմկուսի 8-րդ համագումարում Կաստրոն հայտնել է, որ իր լիազորությունները փոխանցում է իշխող ուժի ներսում ներկայացված համեմատաբար երիտասարդ սերնդի գործիչներին։
Ռաուլ Կաստրոյի հրաժարականից հետո Կուբայի կոմկուսի առաջին քարտուղարի լիազորությունները կստանձնի 60-ամյա նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Վերջինս չափազանց զգուշավոր է, մշտապես ընդգծում է անցումային շրջանում քաղաքականության մեջ հաջորդականության կարեւորությունը:
Քվեարկությունը տեղի կունենա համագումարի եզրափակիչ՝ չորրորդ օրը: