Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտակա ժամանակներս բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտությունը բխում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Էմանուել Մակրոնի՝ ուրբաթ անցկացրած հանդիպմամբ:
Մակրոն-Զելենսկի հանդիպման օրակարգում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի մտահոգիչ կուտակումն է եղել։
Փարիզ կատարած այցի նախաշեմին Զելենսկին եվրոպացի դաշնակիցներին վերստին հորդորել էր թույլ տալ Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
Le Figaro-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ եթե Եվրամիությունն ու Էմանուել Մակրոնն Ուկրաինային համարում են եվրոպական ընտանիքի իրական անդամ, պետք է համապատասխանաբար էլ գործեն:
«Մենք չենք կարող անվերջ կանգնել ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության սպասասրահում»,- շեշտել էր Զելենսկին։