Ամերիկացի գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը շահել է ՆԱՍԱ-ի՝ աստղագնացներին Լուսին հասցնող հրթիռի տրամադրման գործարքը:
ՆԱՍԱ-ն Մասկին կվճարի 3 միլիարդ դոլար՝ հրթիռը նախապատրաստելու եւ ամերիկացի աստղագնացներին Լուսին հասցնելու համար:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ պայմանագիր կնքելու հայտ էին ներկայացրել նաեւ Dynetics ընկերությունը եւ Ջեֆ Բեզոսի՝ Lockheed Martin, Draper եւ Northrop Grumman ընկերությունների հետ միավորված Blue Origin ընկերությունը:
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը վաղուց է աշխատում Starship տիեզերանավի երկու տարբերակի վրա՝ դրանք Մարս եւ Լուսին հասցնելու նպատակով: Հրթիռի նախատիպն այժմ փորձարկվում է Թեքսաս նահանգի Բոկա Չիկա տեղանքում:
Ամերիկյան տիեզերական գերատեսչությունում հայտնել են, որ հրթիռը կարձակվի 2024-ին:
Վերջին անգամ ամերիկացիները Լուսին են հասել 1972-ին: Ամերիկացի աստղագնացները պատմության մեջ միակն են, որ եղել են Լուսնի վրա:
Մասկի վիթխարի նախագիծը նոր էջ կբացի տիեզերական թռիչքների պատմության մեջ:
«Սա եւս մեկ հրաշալի քայլ է Լուսին վերադառնալու ճանապարհին»,- հայտնել է NASA-ի ներկայացուցիչ Քեթի Լուդերսը:
Այս ծրագրին իր աջակցությունն է հայտնել նաեւ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը: