Մայիսի 4-ից Վրաստանում կկիրառվի կորոնավիրուսի դեմ չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը։
Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ վրացական իշխանությունները ձեռք են բերել չինական պատվաստանյութի 100 հազար չափաբաժին, որով կպատվաստեն երկրի 50 հազար քաղաքացիների։