ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգից հայտնել են, որ հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:
Կողմ է քվեարկել 93 պատվիրակ, դեմ՝ 21-ը, ձեռնպահ՝ 18-ը:
Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում արդեն սկսվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումը: