NASA-ի Ingenuity անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ առաջին փորձնական թռիչքն է կատարել Մարսի վրա: Թռիչքը հեռարձակվել է NASA-ի կայքով։
Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ Ingenuity ուղղաթիռը Մարս է ժամանել փետրվարին։ Ինչպես ակնկալում են NASA-ում, այն հետեւելու է սարքի փորձարկմանը եւ Երկիր է հաղորդելու թեստային թռիչքի ընթացքում ստացված լուսանկարներն ու այլ տվյալներ։
NASA-ի թվիթերյան էջում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ սա ուժային կայանքով թռչող սարքի առաջին թռիչքն է այլ մոլորակի վրա:
Անցկացված փորձարկման մասին տվյալները Երկրի վրա ստացվել են դրա ավարտից մի քանի ժամ անց:
NASA-ում նշել են, որ ուղղաթիռի պատրաստումը կտեւի շուրջ վեց օր. այդ ընթացքում Perseverance մարսագնացը պետք է դրոնը հասցնի մեկնարկի վայր, իսկ մասնագետները պիտի ստուգեն բոլոր համակարգերի աշխատանքը: