Նիդերլանդների Թագավորության արտգործնախարար Ստեֆ Բլոկը Նիդերլանդների խորհրդարանում անդրադարձել է Բաքվում բացված «պուրակին» եւ հայ զինվորների մանեկենների դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Նախարարը նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին:
«Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների միջոցով եւ զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է Նիդերլանդների արտգործնախարարը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի 5 հա տարածքով նորաբաց պուրակ, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին պատկանած սաղավարտներ, հայկական զրահամեքենաներ, հայ զինվորների՝ նվաստացուցիչ տեսքով մանեկեններ եւ այլն: