Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Պրահայի քաղաքային խորհուրդը Չեխիայի կառավարությանը հորդորել է ռուսական կողմի հետ քննարկել Ռուսաստանի դեսպանատան տարածքի կրճատման հարցը:
Խոսքը 1968-ից ի վեր Վարշավայի պայմանագրի ուժերի երկիր ներխուժումից հետո Չեխիայի մայրաքաղաքի՝ դիվանագիտական ներկայացուցչության տարածքին հարող ամենահայտնի Ստրոմովկայի այգու մասին է։
«Ռուսաստանի Դաշնության՝ Ստրոմովկայի հատվածի բռնակցմանը պետք է վերջ դրվի»,- Twitter-ի իր էջում գրել է Պրահայի ավագանու անդամ Յան Չիժինսկին։