Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում մեծ վերափոխումների ենթարկվեցին հասարակությունը, սոցիալական մթնոլորտը, գրականությունը, արվեստը և, առհասարակ, ողջ մշակույթը: Գրականության մեջ առաջ եկան նոր ժանրեր, որոնցից էր Իրանի իսլամական հեղափոխության գրականությունը, որի կենսահիմքը շիա իսլամի գաղափարական հիմնահարցերը՝ նահատակությունը, պայքարը և այլն, իսկ 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմն ամրապնդեց այս թեմաները գրականության մեջ: Հեղափոխական և պատերազմյան ուղությունների կողքին մեծ զարգացում ապրեց մոդեռնիստական և պոստմոդեռնիստական գրականությունը: