Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախօրեին ավելի քան 50 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել են Արցախի՝ սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող հնագույն քրիստոնեական Ամարաս եւ Դադիվանք վանական համալիրներ, որոնք նախորդ տարվա նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: