Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Սպիտակ տան նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է 2024-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավին մասնակցելու հնարավորությունը:
Անցած ամիս նախկին նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ 2022-ի միջանկյալ ընտրություններից հետո վերջնական որոշում կընդունի ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորության վերաբերյալ:
Ավելի վաղ Թրամփը վստահություն էր հայտնել, որ 2022-ի ընտրությունները հանրապետականներին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներ վերադառնալու հնարավորություն կտան: