ՌԴ-ում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերրաչչանոն հայտարարել է, որ Իտալիան 2021-ի ամռանը կվերականգնի օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ դեսպանը նշել է, որ Իտալիայի կառավարությունում արդեն դրա շուրջ քննարկումներ են ընթանում:
«Չեմ ասի, թե դա հունիսի 2-ին կլինի, այնուամենայնիվ, գիտեմ, որ այս ամառ զբոսաշրջային հոսքը կվերսկսվի»,- ընդգծել է դեսպանը: