Ռուսաստանի իրավապահ մարմինները բժիշկներին թույլ չեն տվել տեսակցել օրերս երեքշաբաթյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց տեղափոխված Ալեքսեյ Նավալնիի հետ։
Ավելի վաղ բժիշկները, որոնց թվում՝ սրտաբաններ, պնդել են, որ ընդդիմադիր գործիչը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, սրտի հանկարծակի կանգի վտանգ կա։
Նավալնին հացադուլ էր սկսել՝ բողոքելով կալանավայրի ղեկավարությունից, որն իրեն ոտքի եւ մեջքի ցավերի դեմ անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրում։
Առաջիկա հինգշաբթի ԵԽԽՎ-ն քվեարկության կդնի հատուկ բանաձեւ՝ Ռուսաստանի իշխանություններին հորդորելով ազատ արձակել Նավալնիին։