ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Վաշինգտոն՝ քաղաքական խորհրդակցությունների։
Դեսպան Սալիվանը կարեւորել է Բայդենի վարչակազմի հետ դեմ առ դեմ խոսելն ու ռուս-ամերիկյան հարաբերությունների այժմյան վիճակը ներկայացնելը։
Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ խորացող լարվածությունն ու տարաձայնությունները խիստ սրվեցին անցած շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու, ամերիկյան պետական մարմինների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու, ընդդիմադիրներին ճնշելու համար։ Ի պատասխան՝ Մոսկվան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին, ամերիկացի դիվանագետին էլ խորհուրդ տվեց վերադառնալ հայրենիք՝ խորհրդակցությունների։