Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած Մամուլի ազատության 2021-ի համաշխարհային զեկույցով վարկանիշային վերջին հորիզոնականներում են:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դրա պատճառներից են Բելառուսում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումները եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի լուսաբանմանը խոչընդոտելը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը միաժամանակ ընդգծել է, որ մամուլի ազատության ապագայի համար ամենից շատ անհանգստացնող են ռուսաստանյան զարգացումները, որոնց հաջորդել է քաղաքական գործընթաց «անկախ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ներգրավմամբ»:
Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի ոստիկանությունը լրագրողների նկատմամբ երբեք այնքան լայնածավալ եւ համակարգված բռնություն չէր գործադրել, ինչպես Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին աջակցող բողոքի ցույցերի լուսաբանումը կանխելուն միտված բռնություններն էին: