ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում երեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 1 կմ ճանապարհ:
Նախորդ տարվա նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2017 հա տարածք, 621 կմ ճանապարհ, 1716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25580 պայթյունավտանգ առարկա: