ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում ասել է, որ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար, եւ Մոսկվան ձգտում է աջակցելու աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորմանը:
«Արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրադրությունը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել, որպեսզի հաջողվի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը»,- նշել է Պուտինը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան փոխադարձ հարգանքի հիման վրա է հարաբերություններ կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, նաեւ Եվրոպայի շատ երկրների հետ:
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետեւողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ: