ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնել է, որ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության 10 աշխատակիցների: Դիվանագետները պետք է լքեն երկիրը մինչեւ մայիսի 21-ը:
ԱԳՆ-ն այս քայլը «հայելային» պատասխան է համարել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության մի շարք աշխատակիցների նկատմամբ ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքին, ինչպես նաեւ Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին անհիմն պերսոնա նոն գրատա հայտարարելուն: