Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային մարտական անօդաչուներ վաճառելու շուրջ գործարքն ուղղված չէ ՌԴ-ի դեմ:
Չավուշօղլուն նշել է, որ չնայած Սեւ ծովի շրջանում իրադրության լարվածությանը` Անկարան լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի գնման շուրջ: