Շվեյցարական F&P Robotics ընկերությունը արհեստական բանականության տարրերով օժտված բարմեն ռոբոտ է ստեղծել:
Ռոբոտ Բարնին կարող է ընդունել հաճախորդի պատվերը, 16 տեսակի ալկոհոլային կոկտեյլ սարքել, զովացուցիչ 8 ըմպելիք մատուցել, սուրճ եւ թեյ եփել, նույնիսկ հաճախորդի հետ շփվել, կատակներ անել։
Ընկերության առեւտրի գծով տնօրեն Ջերի Կոլոմբոն ասել է, թե իրենց նպատակը մարդկանց ռոբոտներով փոխարինելը չէ, այլ հնարավորությունները լրացնելը, օրինակ` օգտագործել շուրջօրյա աշխատանքի համար։
Բարնիի գինը 120 հազար շվեյցարական ֆրանկ է։ F&P Robotics ընկերությունն արդեն երկու ռոբոտ է վաճառել Օմանին ու Չինաստանին։