Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ղեկավարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համակարգերը Բալթիկ ծովի երկնքում նկատել են անհայտ թռչող օբյեկտներ: Դրան ի պատասխան ուղարկվել են կործանիչներ, որպեսզի հնարավոր լինի որսալ եւ նույնականացնել մոտեցող ինքնաթիռները:
Էստոնիայից, Լիտվայից եւ Լեհաստանից ՆԱՏՕ-ի կործանիչները մի քանի անգամ բարձրացել են օդ՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչներ, ռմբակոծիչներ եւ հետախուզական ինքնաթիռներ որսալու նպատակով:
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նշել է, որ որոշ ինքնաթիռներ հնարավոր չի եղել նույնականացնել, նաեւ ներկայացված չի եղել թռիչքի ծրագիրը, ինչը սպառնալիք է քաղաքացիական ավիացիայի համար եւս: