Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Էլիզաբեթ Մեյը երկրի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ։
Ըստ Կանադայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության՝ Մեյը կոչ է արել, որ Կանադան հետամուտ լինի Human Rights Watch-ի առաջարկություններին եւ աջակցի հայ ռազմագերիներին։
Այսօր Ադրբեջանի տարածքում պահվում է շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչեւ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի: Ազատ է արձակվել եւ Բեյրութ վերադարձվել նաեւ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը։