Ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի՝ Մեքսիկայում եւ Լեհաստանում Pfizer ընկերության՝ կորոնավիրուսի դեմ կեղծված պատվաստանյութեր են հայտնաբերվել:
Մեքսիկայի կլինիկաներից մեկում շուրջ 80 մարդ ստացել է կեղծված պատվաստանյութ՝ մեկ չափաբաժնի համար մոտ 1000 դոլար արժողությամբ: Սրվակները կեղծված մակնշում են ունեցել:
Ինչ վերաբերում է Լեհաստանում հայտնաբերված կեղծված պատվաստանյութին, սրվակներում, ամենայն հավանականությամբ, կնճիռների դեմ դեղամիջոց է եղել:
Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում ոչ ոք կեղծված պատվաստանյութ չի ստացել:
The Wall Street Journal-ը նշել է, որ Մեքսիկայի եւ Լեհաստանի իշխանությունները հետաքննության ընթացքում առգրավել են կեղծ սրվակները:
Pfizer ընկերությունը եւս հաստատել է, որ դրանք կեղծված պատվաստանյութեր են: