Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմնի անդամ Քեթրին Բարգերը հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի իշխանությունները որոշում են ընդունել ապրիլը հռչակել որպես հայկական պատմության ամիս:
«Լոս Անջելես շրջանն ուժեղ է հայերի հսկայական ներդրումների շնորհիվ: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը եւ շարունակելու եմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների եւ առաջնահերթությունների վրա»,- Թվիթերի իր էջում գրել է Բարգերը՝ շեշտելով, որ մեկ այլ որոշմամբ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: