Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու մտադրությունը:
Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ ողջունում է նախագահի որոշումը, որով վերջ կդրվի մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին ավելի քան հարյուրամյա լռությանը: