Ադրբեջանական Azer News-ը գրում է մշակույթի նախարարության «Մեծ վերադարձ» նախագծի մասին, որի շրջանակում կֆինանսավորվեն հայրենասիրական թեմաներով կարճամետրաժ, գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր:
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու տաղանդավոր կինոռեժիսորներին, պետական ստուդիաներին եւ անկախ ստեղծագործական կենտրոններին, որոնք կինոյի լեզվով կպատմեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարած հաղթանակի մասին։
Ըստ Azer News-ի՝ հեռուստաալիքները, պետական ստուդիաներն ու անկախ ստեղծագործական խմբերն արդեն ներկայացրել են շուրջ 50 հայտ։ Վերջնական ընտրությունը կլինի ապրիլի 30-ին։