Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:
Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: