Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը վրացական առաջին ալիքի եթերում հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Թբիլիսի, սակայն պաշտոնական այցի ժամկետները դեռեւս հայտնի չեն:
Ըստ թուրք դեսպանի՝ թուրքական կողմը Վրաստանի կառավարության հետ ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերել:
Ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան 2018-ին Անկարայում տեղի ունեցած բանակցություններում պայմանավորվել էր, որ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նսիտին պետք է ներկա լինեին Թուրքիայի եւ Վրաստանի կառավարության անդամները:
Էրդողանը Վրաստան պետք է ժամաներ նախորդ տարվա գարնանը, սակայն համավարակի պատճառով այցը հետաձգվել էր: