Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Մեծ Բրիտանիայում Ազգային տիեզերական ակադեմիայի տնօրեն Անու Օջան հայտարարել է, որ առանց ռուսական փորձի NASA-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունն ի վիճակի չէին լինի կառուցելու միջազգային տիեզերակայանը:
«Ռուսները վարպետներ են մոդուլային տիեզերակայանի կառուցման գործում»,- Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է թագավորական ակադեմիայի տնօրենը:
Ավելի վաղ Ռուսաստանում հայտարարվել էր 2025-ից միջազգային տիեզերակայանի նախագծից դուրս գալու եւ վիթխարի ազգային ուղեծրակայան ստեղծելու որոշման մասին:
Միջազգային տիեզերակայանի նախագծի մասնակից 15 երկրներից հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը: