Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն աշխարհին հորդորել է չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին եւ վառ պահել նրանց հիշատակը: Ալմագոն ազատ թարգմանությամբ մեջբերել է Ուիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը․ «Բոլոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակառակ՝ հայ ազգը ոչնչացնելն անհնար է։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան»։
Կատալոնցի գրող Ռամոն Մոնտոնը, որը կատալոներեն է թարգմանել Ֆրանց Վերֆելի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: «Չեմ մոռանում եւ արդարություն եմ պահանջում»,- ընդգծել է գրողը: