Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Թվիթերում գրառում է արել՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այսօրվա ուղերձին. «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը»։
«Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը մեծ դավաճանություն է խաղաղության եւ արդարության նկատմամբ։ Մենք լիովին մերժում ենք բացառապես պոպուլիզմի վրա հիմնված այս հաստատումը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։