Ըստ The New York Times-ի՝ Եվրամիությունը նախատեսում է այս ամռանը թույլատրել կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված ամերիկացի զբոսաշրջիկների ազատ մուտքը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ամերիկացիներն օգտագործում են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը։ Դա թույլ կտա ապահովել նրանց ազատ տեղաշարժը եւ ուղեւորությունները Եվրոպական միություն։
Ուղեւորությունների վերսկսումը կախված կլինի «համաճարակաբանական իրադրությունից, բայց իրադրությունը բարելավվում է Միացյալ Նահանգներում, հույս ունեմ՝ նաեւ Եվրամիությունում»,- հավելել է ֆոն դեր Լայենը:
ԵՄ կարգավորիչը հավանություն է տվել ԱՄՆ-ում օգտագործվող երեք պատվաստանյութի՝ Pfizer-ին, Moderna-ին եւ Johnson & Johnson-ին: ԱՄՆ բնակչության շուրջ 42 տոկոսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ, 28,5 տոկոսը լիովին պատվաստվել է: