ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն, ըստ ամենայնի, տեղի կունենա հունիսին՝ հավելելով, որ վերջնական որոշումը պայմանավորված կլինի մի շարք գործոններով:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին նախատեսում է մեկնել Բրյուսել եւ Մեծ Բրիտանիա` Մեծ յոթնյակի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ու ԵՄ դաշնակիցների հետ հանդիպման: