Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արման Եղոյանը հայտնել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ հարցերով հանձնաժողովի առցանց նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության՝ խորհրդային ատոմակայանների, այդ թվում՝ հայկական ատոմակայանի փակման նախաձեռնություն-առաջարկը:
«Այսպիսով, նույնիսկ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մակարդակում փաստվել է, որ ատոմակայանի առնչությամբ չկա խնդիր»,- ընդգծել է Եղոյանը:
Եվրանեսթի հայկական պատվիրակության անդամները վեհաժողովում առաջ են քաշել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Եվրոպացի պատգամավորները շեշտել են, որ Ադրբեջանը պետք է կատարի ստանձնած պարտավորություններն ու վերադարձնի հայ ռազմագերիներին: