Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին եւ աջակցություն հայտնել թուրքական կողմին:
Պակիստանի արտաքին գործերի խոսնակ Զահիդ Հաֆըզ Չավդրին էլ հայտարարել է, որ «պատմական իրադարձություններին միակողմանի մոտեցումները եւ դրանց քաղաքականացումը կարող են հանգեցնել ժողովուրդների միջեւ վստահության նվազմանը եւ տանել բեւեռացման»:
Չավդրիի տեսանկյունից՝ 1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը բացահայտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը կառուցողական է: