Եվրամիությունը լուրջ խնդիրների է բախվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված։ ԵՄ-ին պատվաստանյութ մատակարարելու պայմանագիրը խախտելու համար Եվրոպական հանձնաժողովը իրավական ընթացակարգ է սկսել AstraZeneca ընկերության դեմ։
ԵՀ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հանձնաժողովը գործում է ոչ միայն իր, այլեւ 27 անդամ պետությունների անունից։
Մատակարարման պայմանները խախտել են նաեւ Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունները։
Պատվաստանյութ արտադրող եւ մատակարարող այս երեք ընկերությունների անբարեխղճության հետեւանքով հնարավոր է, որ չիրագործվի մինչեւ ամռան կեսերը ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստելու՝ Բրյուսելի մտադրությունը։