Հարցազրույց Իրա Մեդիքլ ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանի հետ
Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղի հիվանդացության երիտասարդացում: Եթե մոտ քսան տարի առաջ քաղցկեղով ախտորոշվում էին 50 եւ ավելի բարձր տարիքի անձինք, այսօր մենք, ցավոք, ավելի հաճախ այս հիվանդությունը հանդիպում ենք երիտասարդների մոտ:
Վերջինս, իհարկե, պայմանավորված է ռիսկի տարբեր գործոններով, ինչպիսիք են մթնոլորտի աղտոտվածությունը, քաղցկեղածին գործոնների ավելացումը ե՛ւ սննդի մեջ, ե՛ւ մթնոլորտում, ինչն էլ հիվանդության առաջացման պատճառ է դառնում:
Այո՛: Իմ փորձով կարող եմ ասել, որ հիմա գերակշռում են մինչեւ 40 տարեկան հիվանդները:
Սովորաբար, երբ չարորակ նորագոյացություն է առաջանում երիտասարդ տարիքում, ավելի դժվար է բուժելը։ Տարեց մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է ոչ ագրեսիվ տեմպով: Փառք Աստծո, այսօր կան լաբորատոր, ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս որոշել նաեւ հիվանդության ագրեսիվության աստիճանը: Ըստ այդ եզրակացությունների էլ որոշվում է բուժման սխեման: Բուժման մեթոդներն են դեղորայքայինը, վիրահատությունը եւ ճառագայթային թերապիան:
Եթե ընդունենք այն, որ երիտասարդ տարիք ենք համարում մինչեւ 40 տարեկանը, ապա պետք է ասեմ, որ կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է: Այն սկսել է հանդիպել ավելի հաճախ, եւ դրան զուգահեռ նաեւ շատ են արգանդի պարանոցի եւ արգանդի մարմնի քաղցկեղի դեպքերը: Ինչ վերաբերում է տղամարդկանց, դժվար է որոշակի ասել, քանի որ անընդհատ փոփոխվում է ցանկը: Ամեն դեպքում այդ ցանկում են կոկորդի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը եւ մի շարք այլ պաթոլոգիաներ: Չնայած նրան, որ հիվանդացությունները ամբողջ աշխարհում շարունակում են աճել, կան բավականին շատ դրական արդյունքներ՝ կապված բուժման հետ: Վաղ հայտնաբերման դեպքում կարելի է բուժել ցանկացած չարորակ հիվանդություն:
Կան դեպքեր, որոնք կարելի է բուժել միայն ճառագայթային թերապիայով: Դրանց մեջ են մաշկի քաղցկեղը, գլուխ-պարանոցային ուռուցքները, արգանդի վզիկի քաղցկեղը: Մնացած դեպքերում կատարվում է համակցված բուժում:
Դա կոչվում է հետբուժական հսկողություն, որն իրականացնում ենք մեր կողմից բուժված պացիենտների հետ: Մենք պահում ենք կապը հիվանդների հետ նաև նրանց առողջացումից հետո:
Զրուցեց Մանե Բաղդասարյանը